Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները
Տարածաշրջան
13:29 04/06/2022
Տարածաշրջան

Ռուսաստանի ու Իրանի ԱԳ նախարարները քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Իրանի միջուկային համաձայնագրի ևՈւկրաինայի շուրջ բանակցությունները, հայտնել է ՌԴ ԱԳՆ-ն, ։ 

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել իրանական կողմի նախաձեռնությամբ։ 

«Հիմնական ուշադրությունը դարձվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի ամբողջական իրականացման վերսկսման բանակցությունների շուրջ ստեղծված իրավիճակին, այդ թվում՝ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության Կառավարիչների խորհրդի նիստի համատեքստում»,- ասվում է հաղորդագրության մեջ։ 

Նշվում է, որ կողմերը մտքեր են փոխանակել նաև երկկողմ հարաբերությունների առանցքային հարցերի եւ մի շարք արդիական տարածաշրջանային եւ միջազգային հարցերի, այդ թվում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի շուրջ։ 

Placeholder