Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է
Առողջություն
12:47 04/06/2022
Հայաստան

Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում  քաղաքացիների և ոստիկանների միջև բախումների հետևանքով տուժած քաղաքացու վիճակը, ով տեղափոխվել էր «Հերացի» համալսարանական հիվանդանոց և վիրահատվել, այժմ կայուն է։

«Կյանքին վտանգ չի սպառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը։

Ավելի վաղ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ հունիսի 3-ին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ: Ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել: Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել: Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

 

 

Placeholder
Երեկվա բախումներից տուժած և վիրահատված քաղաքացու վիճակը կայուն է