Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ
Առողջություն
09:33 04/06/2022
Հայաստան

Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ

Նախօրեին Պռոշյան-Դեմիրճյան խաչմերուկում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժել են թե՛ քաղաքացիական անձինք, թե՛ ոստիկանության ծառայողներ:

Առողջապահության նախարարության հաղորդմամբ, ընդհանուր առմամբ, բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ են եղել:

Առավոտյան ժամը 08:30-ի դրությամբ՝ 50 տուժած ստացել է անհրաժեշտ բժշկական օգնություն և դուրս գրվել:

Ստացիոնար բուժման մեջ գտնվողների առողջական վիճակը մասնագետները գնահատում են բավարար:

Placeholder
Երեկվա բախումների հետևանքով բժշկական կենտրոններ են դիմել 60 անձ, նրանցից 39-ը ոստիկանության ծառայողներ. ԱՆ