Բագրատյանը քարտեզներով բացատրում է,թե ինչ անկալավների մասին է խոսք գնում
Քաղաքական
20:45 06/06/2022
Հայաստան

Բագրատյանը քարտեզներով բացատրում է,թե ինչ անկալավների մասին է խոսք գնում

 
ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը Ֆրանսիայի հրապարակում ընթացող հանրահավաքին անդրադարձավ  սահմանազատման և սահմանագծմանն առնչվող խնդիրներին։

«Շատ հաճախ ասում են, որ Արևմուտքը վաղը կգա և  ավելի լավ կանի, քան Ռուսաստանը։ Ես պրոհայկական եմ, իսկ Արևմուտքը երբեք ավելի լավ չի անի, քան Ռուսասատանը: Ռուսասատանը որքանով հայական կլինի, ես դա չգիտեմ։ Կարծում եմ՝ այնքանով, որքան հայերը ամուր կկանգնեն իրենց հողի վրա: Այնպես չէ, որ ռուսները գան, ասելու են ձեր հարցերը լուծում ենք, ու վաղը մյուս օր մենք իշխանությունը կվերցնենք ու ձեզ ասելու ենք, որ դժվար է: Որպեսզի ձեզ օգնենք, դուք պետք է արժանի լինեք օգնության, սա աշխարհի կարգն է»,- նշեց Բագրատյանն ու իր ելույթի ընթացքում ցույց տվեց  քարտեզներ՝ ՀՀ տարածաքները 1920-22թ․-ի ընթացքում։ 

Ըստ նրա, այդ ժամանակ՝ 1918-20թթ․-ին, հայերը տնօրինել են 53 հազ․ քառ․ կմ, որից մոտ 30 հազ-ը ՀՀ կազմի մեջ էր մտնում։

«Այդ կազմի մեջ չէր մտնում Զանգեզուրը՝ Սյունիքը, բայց դրա փոխարեն ունեինք Սուրմալուն, Ղարսը և այլն, 32 հազ քառ․ կմ կար»,- ասաց Բագրատյանը։

Հաջորդ քարտեզը՝ 1926թ․-ին էր՝ շուրջ 35 հազ․ քառ կմ, որտեղ կար ԼՂԻՄ-ը, որը վեց հազար քառակուսի կմ էր Ադրբեջանի տարածքում։

«Լաչինի միջանցքից հարավ Հայաստանը և ԼՂ ավտոնոմիան իրար կպած էին , միջանցք չկար նրանց միջև, Լաչինից Հադրութ ընկած հատվածում»։

Հաջորդը՝ 1928 թ․-ին է, որում տեղի էին ունեցել փոփոխություններ։

«Դուք տեսնում եք Սևանի հատվածում Արծվաշենը, թուրքերը Բաշքենդ են ասում, առանձնացվել է,բայց ունի միջանցք Հայաստանի հետ։ Մոտ 350 քառ․ կմ միջանցքից վերև տրվում է Ադրբեջանին։ Նախ և Բաշքենդն են տալիս Ադրբեջանին, հետո այն տարածքը, որը Արծվաշենի և Հայաստանի միջև էր, հետո ասում են՝ լավ սխալ բան արեցինք հայերին միջանցք ենք տալիս դեպի Արծվաշեն։ այդ ամբողջ ընթացքը 370 քառ կմ․։ մեր տարածքը մեզանից խլվումէ անդրֆեդերացիայի որոշմամբ»,- մանրամասնեց նա։
Ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

Placeholder