Մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայություն մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտության աշխարհահռչակմանը. Էդուարդ Վուլֆսոն
Մշակույթ
14:25 06/06/2022
Հայաստան

Մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայություն մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտության աշխարհահռչակմանը. Էդուարդ Վուլֆսոն

«Այսօր ոչ միայն տոն է Հայաստանի, այլ ամբողջ աշխարհի համար, քանի որ Արամ Խաչատրյանն ու նրա երաժշտությունը համամարդկային արժեք են»,- ասուլիսում ասաց Խաչատրյանի անվան 18-րդ միջազգային մրցույթի ժյուրիի նախագահ, հանրահայտ երաժիշտ Էդուարդ Վուլֆսոնը։

Այսօր՝ Արամ Խարատրյանն ծննդյան օրը, 18-րդ անգամ մեկնարկում է Արամ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթը։  Այս տարի մրցույթն անցկացվում է թավջութակ մասնագիտությամբ։

Էդուարդ Վուլֆսոնն ասաց, որ իր համար մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայություն մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտության աշխարհահռչակմանը։

«Այս մրցույթը մեծ հնարավորություն է տալիս բացահայտելու արտիստների, ինքն իր հերթին  նշանակում է  ծառայություն երաժշտությանն ու աշխարհում դասական երաժշտության  անընդհատ վերակենդանացմանը։

Բոլորին սպասվում է մեծ երաժշտական իրադարաձություն»,- նշեց նա։

Խաչատրյանի անվան միջազգային մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սմբատյանը նշեց, որ ամբողջ աշխարհով բավական ծանր վիճակ է, տեղաշարժը շատ պրոբլեմատիկ է,  բայց զարմանալի է, որ կարողացել են ապահովել շատ հետաքրքրքի ներկայություն։ Նա հայտնեց, որ մոտավորապես 16 երկրից երաժիշտներ են մասնակցում մրցույթին։ Դիմել էին 50-ից ավելի թավջութակահարներ, ժյուրին ընտրել է նրանցից  20-ին։

«Մեր նպատակներից ամենակարևոր այն է,  որպեսզի ամբողջ աշխարհում կատարվի Արամ Խաչատրյանի երաշխությունը և ի շնորիվ այս մրցույթի, այսօր աշխարհում 5000 երաժիշտներ կատարում են Խաչատյանի կոնցերտները»,- ասաց Սմբատյանը։

Placeholder
Մեծ պատիվ և հաճույք է որևէ կերպ ծառայություն մատուցել Արամ Խաչատրյանի երաժշտության աշխարհահռչակմանը. Էդուարդ Վուլֆսոն