Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ մայիսի 30-ից հունիսի 5-ը հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 43 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 15 հիվանդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։
ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 5-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 006 դեպք, որոնցից 412 621 առողջացած: Փաստացի բուժում է ստանում 76 պացիենտ:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։
Ընդհանուր կատարվել է 3 109 931 թեստավորում:
