Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները
Քաղաքական
09:40 06/06/2022
Տարածաշրջան

Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները

Մեծ Բրիտանիան իր առաջին հեռահար հրթիռներն է ուղարկում Ուկրաինա։ BBC-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը, նշելով, որ դա իր երկիրն անում է՝  չնայած Ռուսաստանի կողմից Արևմուտքին ուղղված սպառնալիքներին:

Բեն Ուոլեսն ասել է, որ M270 բազմակի արձակման հրթիռային համակարգը կօգնի Ուկրաինային պաշտպանվել Ռուսաստանից:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը չի հստակեցրել,  թե որքան զենք կուղարկվի, սակայն BBC-ի տեղեկություններով, սկզբում դրանք երեքը կլինեն:

Որոշումը համաձայնեցվել է ԱՄՆ-ի հետ, որն անցյալ շաբաթ հայտարարեց, որ մատակարարում է նաև հրթիռային համակարգ:

BBC-ն հիշեցրել է, որ ԱՄՆ այդ քայլն արդեն զայրացրել է Մոսկվային, և կիրակի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սպառնացել է ընդլայնել այն թիրախների ցանկը, որոնց վրա Ռուսաստանը կհարձակվի, եթե արևմտյան երկրները հեռահար զենք ուղարկեն Կիև:

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հայտնել է, որ առաջիկա շաբաթների ընթացքում ուկրաինացի զինվորականները Մեծ Բրիտանիայում կսովորեցնեն, թե ինչպես օգտագործել հրթիռները:

Placeholder
Մեծ Բրիտանիան Ուկրաինա կուղարկի առաջին հեռահար հրթիռները