Ջերմաստիճանը կնվազի
Հասարակություն
13:43 06/06/2022
Հայաստան

Ջերմաստիճանը կնվազի

Հայաստանի տարածքում հունիսի 6-8-ին կեսօրից հետո առանձին շրջաններում, 09-11-ին  շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ հարավարևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ արագությամբ:

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայնում են, օդի ջերմաստիճանը հունիսի 6-ի ցերեկը կբարձրանա ևս 1-2 աստիճանով, հունիսի 07-09-ին աստիճանաբար կնվազի 6-8 աստիճանով:

Երևանում հունիսի 6-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 8-11-ին  երեկոյան ժամերին  սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, երեկոյան ժամերին և ամպրոպի ժամանակ սպասվում է  նաև քամու ուժգնացում՝ 15-18մ/վրկ արագությամբ: 

Placeholder
Ջերմաստիճանը կնվազի