Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից
Աշխարհում
11:12 07/06/2022
Աշխարհ

Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից

Նուռն ու նրա հյութը հակաօքսիդանտներով հարուստ եզակի մթերքներ են։ Նռան կանոնավոր օգտագործումը կարող է դանդաղեցնել ծերացման գործընթացը և պաշտպանել օրգանիզմը քաղցկեղից: «Դոկտոր Պիտեր» պորտալին ասել է թերապևտ Օլգա Բերդնիկովան։

Նռան հատիկները և թարմ քամած հյութը օգնում են սակավարյունության դեմ պայքարում, հագեցնում են օրգանիզմը հսկայական քանակությամբ վիտամիններով և սննդանյութերով։ Կան մի շարք գիտական հետազոտություններ, որոնք ապացուցում են քաղցկեղի դեմ պայքարում այս մրգի օգտակարությունը։

«Նռան հյութի հատկություններն ուռուցքաբանական պաթոլոգիաների դեմ պայքարում կապված են էլագիկ թթվի հետ։ Այս թթուն կանխում է օրգանիզմում քաղցկեղային բջիջների բաժանումը, օրգանիզմում առաջացնում է այնպիսի երևույթ, ինչպիսին է ապոպտոզը՝ ուռուցքային բջիջների բնական մահը»,-նշել է բժիշկը։

Սակայն չպետք է չարաշահել նուռը, նույնիսկ հյութն ավելի լավ է ջրով նոսրացնել։ Այն հարուստ է կապող նյութերով, որոնք կարող են հանգեցնել ստամոքսի այրոցի և փորկապության:
 

Placeholder
Բժիշկը հայտնել է մրգի մասին, որը պաշտպանում է օրգանիզմը քաղցկեղից