Իրանից օրական արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ
Տնտեսություն
11:50 07/06/2022
Տարածաշրջան

Իրանից օրական արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ

Իրանի Նավթի նախարարությունը հայտարարել է, որ երկրից կայուն կերպով ամեն օր արտահանվում է մեկ միլիոն բարել նավթ, գրում է ParsToday-ը՝ հղում անելով «Իրան» օրաթերթին։

Իրանի նավթի նախարարությունը հրապարակել է զեկույց, որում հայտարարել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, այս տարվա ապրիլ-մայիս ամիսներին երկրի նավթային եկամուտների 60 տոկոս աճի մասին:

Իրանի նավթի նախարարությունը նաև հայտարարել է, որ այս տարվա ապրիլ և մայիս ամիսներին նավթի (հում նավթ, նավթամթերք, բնական գազ, հեղուկներ և գազային կոնդենսատ) վաճառքը մոտ 40 տոկոսով ավելին է եղել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում և եկամուտը 60 տոկոսով ավելացել է:

Իրանի նավթի նախարար Ջավադ Օջին բազմիցս հայտարարել է, որ 13-րդ կառավարության աշխատանքի ընթացքում, նավթի վաճառքն աճել է մոտ 40 տոկոսով։
 

Placeholder