Հայաստանում կարտոֆիլի գինը էլ երբեք չի լինի 100 դրամ. Հրաչյա Բերբերյան
Տնտեսություն
16:45 07/06/2022
Հայաստան

Հայաստանում կարտոֆիլի գինը էլ երբեք չի լինի 100 դրամ. Հրաչյա Բերբերյան

Հանրապետության մանրածախ շուկայում այս տարի ստացված կարտոֆիլը վաճառվում է 1000 դրամով, իսկ նախորդ տարվա բերքի արժեքը տատանվում է 500-600 դրամի սահմաններում: Panorama.am-ը դիմեց Հայաստանի Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչյա Բերբերյանին, հարցնելով, թե ինչո՞ւ չեն իջնում կարտոֆիլի գները:

Հ. Բերբերյան-Ո՞վ ասաց, թե չի իջնում, նախորդ ամիս 2000 դրամ էր, հիմա 1000 դրամ է:

Panorama.am-Կխնդեի համեմատել նախորդ տարվա գների հետ և որո՞նք են ներկայիս գների պատճառները:

Հ. Բերբերյան-Պարզ թվաբանություն է: Կառավարությունն ամեն ինչ արեց, որ մեր պարարտանյութն աշխարհում ամենթանկը լինի: Այսօր ինֆորմացիա ենք ստացել, որ Գեղարքունիքի մարզում 12000+2000 դրամ են հավաքել, իբր թե պարսկական պարարտանյութ պետք է բերեն, բայց հարց է՝ կբերե՞ն, թե ոչ: Համենայն դեպս, եթե լուրջ պետություն ենք և ուզում ենք երկիր կառուցել, ապա բոլորին պարզ է, որ պարարտանյութն էժան է լինում աշնանը, ձմռանը, իսկ հունվարից հետո սկսում է թանկանալ: Եթե մենք ժամանակին 30-40 հազար տոննա ներկրած լինեինք, ապա այսօր այս աժիոտաժը չէր լինի, ոչ էլ՝ սուբսիդավորումը: Այսինքն՝ այս սուբսիդավորման գներով մենք կարող էինք մի երկու անգամ ավել պարարտանյութ բերել, որը չարվեց: Այսպիսով՝ պարարտանյութը թանկացել է 200%-ով:

Անցանք դիզվառելիքին: Նախորդ տարվա 350 դրամ արժողությամբ դիզվառելիքը դարձել է 700 դրամ, սա էլ են դեպքում, որ դրամն էլ ուժեղացել է՝ դոլարին ծալել կոխել է պատի ծակը: Ստացվում է, որ պարարտանյութն ու դիզվառելիքն ոչ թե 2 անգամ են թանկացել, այլ 2.5 անգամ:

Այս գումարները նստեցի՞ն գյուղացու արտադրանքի ինքնարժեքի վրա… Այստեղ Հրանտ Բագրատյանը կստանար ինֆարկտ:

Անցնենք առաջ: Թունաքիմիկատները 50-60%-ով են ավելացել, ո՞վ է սրա պատասխանը տալու, ո՞վ է ներկրել, ինչպե՞ս են ներկրել: Սա էլ անցած տարվա գարու սերմի պատմությունը չեղա՞վ, որի 50 %-ը չծլեց:

Panorama.am-Նախորդ տարի կարծես երաշտն էլ ազդեց բերքի ստացմանը:

Հ. Բերբերյան-Այս տարի էլ չեն իմանում ինչպես անեն, որ արհեստական երաշտ սարքեն, քանի որ այնքան անձրև է եկել ու ջուր հավաքվել, որ չգիտեն ինչ անեն: Խելոք լինենին՝ Սևանից այս տարի ջուր չէին վերցնի, բայց եթե չվերցնեին, բա այդ ՀԷԿ-երը ինչպե՞ս էին աշխատելու: Այնպես որ գյուղացուն մեղադրել չի լինի:

Կարտոֆիլի գինն էլի կիջնի: Արարատյան դաշտում կարտոֆիլի բերքը նոր են քանդում մեծածախ գինը կդառնա 300 դրամ, բայց 100 դրամ էլ երբեք չի լինի: Սա այն դեպքում, երբ հացի 1կգ-ի գինը 600 դրամ է, կարտոֆիլը երկրորդ հացն է՝ ինչպե՞ս կարող է լինել 100 դրամ:

Panorama.am-Կարտոֆիլի ցանքատարածքների վիճակն ինչպսի՞սն է, այն ազդե՞լ է այս մշակաբույսի բերքի չափի վրա:

Հ. Բերբերյան-Այս տարի կարտոֆիլի ցանքատարածքների կրճատում չկա: Անասնագլխաքանակի պակասը բերելու է նրան, որ այսօր արդեն շեշտակի թանկացել է մսի գինը: Ասեցինք, որ նախորդ տարի արհեստական երաշտ բերեցին, որ անասնակեր չկուտակենք: 4 տարվա մեր անասնագլխաքանակի համարյա կեսն այսօր չունենք: Գյուղնախարարությունը փակելուց հետո կառավարությունն ամեն ինչ անում է, որ գյուղատնտեսությունն էլ փակի:

Panorama.am-Կարտոֆիլը թանկացել է նաև Վրաստանում, այն ազդո՞ւմ է մեր շուկայի վրա:

Հ. Բերբերյան-Ընդհանրապես կլիմայի փոփոխությունն ազդում է բոլոր երկրներում կարտոֆիլի բերքի վրա: Բայց վրացին էլ մեր նման նույն վիճակում է: Անցած տարի քիչ պարարտանյութ օգտագործեց, նրանց բերքն էլ էր քիչ, մեզանից տարավ: Մեր հաշվարկներով՝ նախորդ տարի մենք 40 հազար տոննա կարտոֆիլ ենք արտահանել՝ հիմնականում ՌԴ: Այս տարի էլ ենք արտահանելու: Մենք ինքնաբավ ենք կարտոֆիլով, քանի որ մեր միավորման շնորհիվ կարտոֆիլի ցանքատարարծությունները 5 %-ով՝ 1800 հա-ով ավելացել են: Հույս ունենք, որ այս տարի էլ կարտահանենք և մեր գյուղացիները, որոնք մասնակցում են արտահանման այդ ծրագրին, իրենք էին զբաղվում արտահանմամբ, ոչ թե բաշիբոզուկներին էին տալիս իրենց կատոֆիլը, այս տարի վարկի պահանջ չեն ունենա: Այնքան շահույթ ունեն, որ կկարողանան այս տարի էլ իրենց արտադրությունը կազմակերպել:

Կառավարությանն էլ խորհուրդ կտամ՝ բոլ է գյուղացու անվան տակ սուբսիդիաներ դուրս գրեն, գյուղացին գրեթե դրանք չի տեսնում: Հարց է, թե այդ պարարտանյութ ներկորղ 20-22 կազմակերպություններին ինչպե՞ս են ընտրել, որոնց կեսը կյանքում պարարտանյութի երեսն էլ չեն տեսել, բայց նրանց սուբսիդավորել են: Երբ կազմակերպությունը 5-6 տարի զբաղվել է պարարտանյութի ներկրմամբ՝ հասկանալի է, բայց երբ կազմակերպությունը մեկ ամիս առաջ գրանցվել է և պեական սուբսիդավորում է ստացել, ապա պետք է այդ նախարարից հարցնել, թե ինչու է նրա ջրաղացին ջուր լցնում:

Panorama.am-Դուք հիշատակեցիք պարսկական պարարտանյութի ներկրման մասին, այն նո՞ր երևույթ է մեր շուկայում:

Հ. Բերբերյան- Պարսկական պարարտանյութը միշտ էլ եղել է մեր շուկայում, նրա 10-12%-ն է կազմել: Այս տարի կփորձենք ավելի ընդլայնել այդ մատակարարումները, որովհետև պարսիկ գործընկերներն ավելի բարեխիղճ են: Մնեք արդեն պայմանագիր ունենք իրանական գործարանների հետ, կփորձենք բացը լրացնել: Մենք սուբսիդավորում չենք ուզի պետությունեից և հարմար գնով կբերենք մեր խոշոր ֆերմերների համար: Ներկրման գործընթացի մեջ կընդգրկվեն բոլոր այն ընկերությունները, որոնք լուրջ ներդրում ունեն Հայաստանի գյուղատնտեսության զարգացման գործում:

Զրուցեց՝ Ա. Վարդանյանը

Placeholder