Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ
Քաղաքական
16:27 07/06/2022
Աշխարհ

Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ

Սպիտակ տունը հաղորդագրություն է տարածել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հանդիպումից հետո։

Հաղորդագրության մեջ նշվում է, որ կողմերը, ի թիվս այլ հարցերի, քննարկել են նաև հարավկովկասյան տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացները։

«Սալիվանն հաստատել է Միացյալ Նահանգների հանձնառությունը՝ հարավկովկասյան տարածաշրջանում խաղաղության, անվտանգության և բարգավաճման հաստատման հարցում։ Նա բարձր է գնահատել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղության հասնելուն նշանակալի և պատմական դիվանագիտական ջանքերը։

Սալիվանն աջակցություն է հայտնել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի կողմից կազմակերպված բանակցություններին։ Նա հայտնել է տարբեր ձևաչափերով, այդ թվում որպես Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի համանախագահ, կողմերի հետ սերտորեն աշխատելու և առաջընթացին աջակցելու Միացյալ Նահանգների պատրաստակամությունը»,-ասվում է հաղորդագրության մեջ։
 

Placeholder
Սպիտակ տունը. ԱՄՆ պատրաստ է աջակցել առաջընթացին, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ