Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով
Տնտեսություն
16:50 07/06/2022
Հայաստան

Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով

Wizz Air ավիաընկերությունը սույն թվականի հունիսի 7-ից մեկնարկել է Լառնակա- Երևան- Լառնակա երթուղով չվերթերը:

«Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ից հայտնում են, որ չճվերթերը կիրականացվեն շաբաթական երկու չվերթ հաճախականությամբ՝ յուրաքանչյուր երեքշաբթի և շաբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրում ենք այցելել ավիաընկերության կայք՝ wizzair.com կամ կապ հաստատել տեղական տուրիստական գործակալությունների հետ:

 

Placeholder
Wizz Air ավիաընկերությունը մեկնարկել է թռիչքներ Լառնակա-Երևան-Լառնակա երթուղով