«ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ 3 ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն  հարուցել է  վարույթներ
Տնտեսություն
18:59 08/06/2022
Հայաստան

«ԷԿՈ» բառի կիրառմամբ հավկիթների իրացման փաստի առթիվ 3 ընկերության նկատմամբ ՄՊՀ-ն հարուցել է վարույթներ

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը տեղեկացնում է,որ 2022 թվականի հունիսի 7-ի որոշումներով վարույթներ է հարուցել  «Արզնու Տոհմային ԹՏԽ» բաց բաժնետիրական ընկերության, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության և «Արաքս Թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերության կողմից «ԷԿՈ» կամ այդ կերպ ընկալվող բառերի մակնշմամբ հավկիթների, առանց օրգանական գյուղատնտեսական արտադրանքի համապատասխանության հավաստագրի, իրացման փաստի կապակցությամբ:

Որոշումներն այս հղումներով՝
 

Հիշեցնենք, որ նման իրավախախտումների համար Հանձնաժողովի կողմից 2022 թվականի ապրիլի 5-ին «Արզնու Տոհմային ԹՏԽ» ՓԲԸ-ի և «Արաքս Թռչնաֆաբրիկա» ՓԲԸ –ի , իսկ 2022 թվականի ապրիլի 19-ին՝ «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ» ՍՊԸ –ի նկատմամբ կիրառվել են պատասխանատվության միջոցներ և հանձնարարվել է շտկել թույլ տրված խախտումները։

Որոշումներն այս հղումներով՝

Placeholder