Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է
Տնտեսություն
11:06 08/06/2022
Հայաստան

Դոլարի և եվրոյի անկումը շարունակվում է

Հունիսի 8-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ ԱՄՆ դոլարը վաճառվում է միջինը 422.50 դրամով՝ հունիսի 6-ի համեմատ արժեզրկվելով 3.66 դրամով:

Panorama.am-ը Rate.am կայքից տեղեկանում է, որ ՀՀ բանկերում դոլարի առքի ամենաբարձր գինը բանկերում 425  դրամ է, վաճառքի դեպքում ամենացածրը՝ 431  դրամ:

Եվրոյի միջին փոխարժեքը բանկերում սահմանվել է 447.97 դրամ (հունիսի 6-ի համեմատ արժեզրկվել է 5.94 դրամով), իսկ վաճառքի դեպքում ամենացածր գինը կազմում է  461 դրամ։

Ռուսական ռուբլին ևս արժեզրկվել է: Մասնավորապես, միջին փոխարժեքն այսօր կազմում է 6.43 դրամ, վաճառքի դեպքում ամենացածր գինը  7.10 դրամ։
 

Placeholder