Իրանում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի
Տարածաշրջան
11:14 08/06/2022
Տարածաշրջան

Իրանում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի

Իրանի Հարավային Խորասան նահանգում այսօր առավոտյան մարդատար գնացքը ռելսերից դուրս է եկել, ինչի հետևանքով 17 մարդ է զոհվել, մատ 50-ը՝ վիրավորվել են: Tasnim գործակալության տարածած լուրը ներկայացնում է «ՌԻԱ նովոստի»-ն։

«Վերջին տվյալներով՝ զոհվել է 13 մարդ, մոտ 50-ը՝ վիրավորվել»,-նախնական տվյալները գործակալությունը հայտնել էր նահանգի շտապօգնության ծառայությունից մի հատված։

Tasnim-ի տվյալներով՝ գնացքը Իրանի մեծությամբ երկրորդ քաղաքից Մաշհադից ուղևորվում էր երկրի կենտրոնական մասի Յազդ քաղաք։ Տուժածներից մի քանիսի վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի ւոշ իրանականա ԶԼՄ-ները, հիմնկվելով տեղական իշխանությունների ներկայացրած տվյալների վրա, հայտնեցին, որ ուղևորատար գնացքի վթարից զոհերի թիվը հասել է 17-ի:
 

Placeholder
Իրանում մարդատար գնացքի՝ ռելսերից դուրս գալու հետևանքով զոհերի թիվը հասել է 17-ի