Կիևին հրետանու փոխանցումը սպառնում է էսկալացիայով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն
Քաղաքական
09:02 08/06/2022
Աշխարհ

Կիևին հրետանու փոխանցումը սպառնում է էսկալացիայով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն

ԱՄՆ-ի կողմից հրետանային համակարգերի փոխանցումը Ուկրաինային կարող է էսկալացիայի հանգեցնել, նախազգուշացրել են Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպանատանը։

«Ռիա Նովոստի»-ի փոխանցմամբ՝ ավելի վաղ պաշտպանության վարչության ազգային կենտրոնի պետ գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը հայտնել էր, որ Կիևը ՆԱՏՕ-ի հաուբիցներից, ենթադրաբար, ամերիկյան M777 զենքերից, գնդակոծում է Ռուսաստանի սահմանամերձ շրջանները:

«Վարչակազմն անպատասխանատվություն է ցուցաբերում նաև Ուկրաինային հեռահար հրետանային համակարգերի փոխանցման հարցում։ Հակամարտության էսկալացիայի գլխավոր ռիսկն է, եթե ԶՈւ-ն օգտագործի այդ համալիրները Ռուսաստանի Դաշնության տարածքին հարվածներ հասցնելու համար: Դա հղի է անկանխատեսելի հետևանքներով»,- ասվում է դեսպանատան Telegram ալիքում տեղադրված մեկնաբանության մեջ։

Բացի այդ, ինչպես նշել են դիվանագետները, Վաշինգտոնն անտեսում է ակնհայտ սպառնալիքը, որ ժամանակակից ճշգրիտ զենքերը կհայտնվեն արմատականների, ահաբեկիչների և ավազակախմբերի ձեռքում ոչ միայն Ուկրաինայի տարածքում, այլև նրա սահմաններից դուրս։

Placeholder
Կիևին հրետանու փոխանցումը սպառնում է էսկալացիայով. ԱՄՆ-ում ՌԴ դեսպանություն