«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ է մեկնել երկու օպերատորով
Օրվա մամուլ
09:55 09/06/2022
Հայաստան

«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ է մեկնել երկու օպերատորով

«Հրապարակ» թերթը գրում է. «Աշխատանքային քառօրյա այցով երեկվանից` հունիսի 8-ից, Ստրասբուրգ (Ֆրանսիա) է գործուղվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը։ Այցը կավարտվի հունիսի 12-ին։

7 հոգանոց պատվիրակության կազմում, Սիմոնյանից բացի, ընդամենը մեկ օրենսդիր է ընդգրկված՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը, մեկն ԱԺ նախագահի խորհրդականն է, արտաքին կապերի և արարողակարգի վարչությունների պետերը, 1 լուսանկարիչ-օպերատոր, 1 հեռուստաօպերատոր։ Ստրասբուրգից վերադառնալուց հետո, մեր տեղեկություններով, ԱԺ պատվիրակությունը հունիսի 14-ին կմեկնի Իրան»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Հրապարակ». Ալեն Սիմոնյանը Ստրասբուրգ է մեկնել երկու օպերատորով