Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Այն ընկերությունները, որոնք հրաժարվել են գազի դիմաց ռուբլով վճարել, նրանց մատակարարումը դադարեցվել է. Պեսկով
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ արևմտյան ընկերությունները, որոնք հրաժարվել են վճարել նոր կանոններով, դադարեցվել է նրանց ռուսական գազի մատակարարումը և նոր անջատումներ չեն պլանավորվում, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։
Նրա խոսքով՝ այն երկրները, որոնք այժմ գազ են ստանում, արդեն աշխատում են նոր համակարգով:
Պեսկովը նաև հայտնել է, թե արդյոք նոր անջատումներ են նախատեսվում։
«Ոչ, համակարգն աշխատում է, կարգավորված է, և ովքեր ստանում են գազը, արդեն նոր համակարգով են աշխատում, որը նշված է Ռուսաստանի նախագահի համապատասխան հրամանագրում»,- ընդգծել է Պեսկովը։