Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
Հասարակություն
13:56 09/06/2022
Հայաստան

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հայաստանի տարածքում հունիսի 9-ի կեսօրից հետո, 10-14-ին գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վրկ արագությամբ:

 Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ օդի ջերմաստիճանը հունիսի 9-11-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով:

Երևանում հունիսի 9-ին երեկոյան ժամերին, 10-14-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վրկ արագությամբ:

 

 

 

Placeholder
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով