Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Օրվա թեմա
20:17 10/06/2022
Հայաստան

Երևանում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևանում այսօր երեկոյան ժամերին, հունիսի 11-15-ի գիշերը և երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 18-20մ/վ արագությամբ: Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Հանրապետության տարածքում  հունիսի 11-15-ի գիշերը և կեսօրից հետո շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Առանձին հատվածներում սպասվում է նաև կարկուտ: Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունիսի 10-12-ի ցերեկն աստիճանաբար կնվազի 2-3 աստիճանով:

 Արցախում այսօր սպասվում է անձրև և ամպրոպ, վաղը՝ առանց տեղումների եղանակ։

Placeholder