«Մենամարտ»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ
Մշակույթ
10:53 10/06/2022
Հայաստան

«Մենամարտ»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ

Հունիսի 16-ին, ժամը 19։00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա «Մենամարտ» նվագախմբի հետ խորագրով ինքնատիպ համերգային երեկո։

Համերգը նվիրվում է լատվիացի անվանի կոմպոզիտոր Գեորգս Պելեցիսի 75-ամյակին։ Համերգի ընթացքում ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Վահան Մարտիրոսյան)։ Երեկոյին որպես մենակատարներ հանդես կգան ճանաչված երաժիշտներ Կարեն Շահգալդյանը (ջութակ) և Մաքսիմ Նովիկովը (ալտ):

Հայաստանի պետական կամերային նվագախմբից հայտնում են, որ համերգային ծրագրում Գեորգս Պելեցիսի «Աշուղի պատմությունը» ալտի, դուդուկի և լարայինների համար, «Զարդենու ձայնը», «Յասամանի այգի» և «Ծաղկած հասմիկ» ջութակի, վիբրաֆոնի և լարայինների համար, Ռոբերտո դի Մարինոյի Կոնցերտ թիվ 1 ջութակի և լարայինների համար, «Ներեուհիներ» կոնցերտ ալտի և լարայինների համար ստեղծագործություններն են։ Բոլոր կատարվող ստեղծագործությունները հայաստանյան պրեմիերաներ են։ 

Placeholder
«Մենամարտ»՝ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ