Խոակին Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա
Աշխարհում
09:09 11/06/2022
Հայաստան

Խոակին Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա

Այսօր կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումը։ Այն կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 17։00-ին։  Հանդիպումը կկայանա լեհական Լոձ քաղաքի «Մեյսկի» մարզադաշտում։

Նախախաղային մամուլի ասուլիսում Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ Շոտլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է, իրենք բոլոր հինգ զգայարաններով արդեն կենտրոնացած են այս հանդիպման վրա։

«Քսանից ավելի ֆուտբոլիստ ունեն իրենց տրամադրության տակ, որոնց վստահում են։ Սա շատ տաղանդավոր ու բարձրակարգ հավաքական է։ Բայց մենք էլ վստահում ենք մեր ուժերին և հուսով ենք, որ լավ խաղ կանցկացնենք»,- ասել է Կապառոսը։ 

Placeholder
Խոակին Կապառոս. Բոլոր հինգ զգայարաններով կենտրոնացած ենք այս հանդիպման վրա