Կապառոս. Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այն այսօր մեզ չժպտաց
Սպորտ
23:08 11/06/2022
Հայաստան

Կապառոս. Ֆուտբոլում բախտի գործոնը կարևոր է, այն այսօր մեզ չժպտաց

«Հանդիպման հաշիվը չի համապատասխանում խաղի տրամաբանությանը, չափազանց մեծ հաշիվ է։ Սակայն խաղը տևում է 90 րոպե, տղաները շատ մեծ ուժեր ծախսեցին»,-  Ուկրաինա-Հայաստան հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասաց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։

Հիշեցնենք, որ Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի երրորդ տուրի Ուկրաինա-Հայաստան հանդիպումն ավարտվել է Հայաստանի պարտությամբ՝  0:3 հաշվով:

«Ցավոք սրտի, երկու գոլի պարագայում մեր բախտը չբերեց ու բաց թողեցինք։ Շատ գոհ եմ տղաների ջանքերից, որ գործադրեցին։ 10 օրում 4 հանդիպումը պարզապես բարբարոսություն է ֆուտբոլիստների համար, պետք է մտածել նրանց մասին, նրանք էլ մարդ են։

Ֆուտբոլը խաղ է, բախտի գործոնը կարևոր է, այսօր բախտը մեզ չժպտաց»,- նշեց Կապառոսը։

Placeholder