Ուկրաինան մնացել է առանց ձմերուկի և կեռասի
Տնտեսություն
15:02 11/06/2022
Աշխարհ

Ուկրաինան մնացել է առանց ձմերուկի և կեռասի

Ուկրաինայի ագրարային քաղաքականության և պարենի նախարարի առաջին տեղակալ Տարաս Վիսոցկին հայտարարել է, որ երկրում ձմերուկի և կեռասի դեֆիցիտ է սպասվում Զապորոժիեի և Խերսոնի մարզերի կորստի պատճառով, գրում է «Ռիա Նովոստի»-ին։

«Բանջարաբոստանային մշակաբույսերի մշակության հիմնական շրջանները Խերսոնի և Զապորոժիեի մարզն են: Բոստանային մշակաբույսեր աճեցվում են նաև Օդեսայի մարզում, բայց այնտեղ ծավալներն ավելի քիչ են,- ասել է Վիսոցկին։

Նա դրանով հաստատել է, որ Կիևը խերսոնյան և զապորոժյան ձմերուկներին այլընտրանք չունի։

Վիսոցկին ասել է, որ կեռասի հետ կապված ևս «բարդ իրավիճակ» է ստեղծվել, քանի որ Զապարոժիեի մարզում գտնվող Մելիտոպոլը, որն այժմ ՌԴ ԶՈւ ստորաբաժանումների վերահսկողության տակ է, կեսառի մշակման հիմնական կենտրոնն է։

Placeholder