Բագրատ Եսայանը չի կալանավորվի
Իրավունք
10:44 11/06/2022
Հայաստան

Բագրատ Եսայանը չի կալանավորվի

«Երկիր մեդիա» հեռուստաընկերության տնօրեն Բագրատ Եսայանը չի կալանավորվի, դատարանը մերժել է կալանքի միջնորդությունը։

«Բագրատ Եսայանի նկատմամբ ներկայացված ամբողջապես ապօրինի կալանքի միջնորդությունը մերժվեց։

Շնորհակալություն արդարացի դատական ակտ կայացրած Դատարանին` նախագագությամբ դատավոր Տ. Մուրադյանի»,- գրել է փաստաբան Վահե Եփրիկյանը։ 

Հիշեցնենք, որ Բագրատ Եսայանը երեկ բերման էր ենթարկվել հենց իր աշխատասենյակից։ Նա ձերբակալվել էր։  

Փաստաբանը նշել էր, որ Բագրատ Եսայանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում ՀՀ քր. օր.-ի 38 - 225-րդ հոդվածի (225-րդ հոդված` Զանգվածային անկարգությունները) 2 -րդ մասով և 164 -րդ հոդվածի (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը) 1-ին մասով։ 

Placeholder
Բագրատ Եսայանը չի կալանավորվի