Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է
Օրվա թեմա
09:00 13/06/2022
Հայաստան

Սուրբ Հռիփսիմյանց կույսերի տոնն է

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակն այս տարի տոնախմբելու է հունիսի 13-ին:

Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ տոնին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Սուրբ Հռիփսիմե վանք կտարվեն Մայր Աթոռում պահվող Սուրբ Հռիփսիմե կույսի մասունքները:
Ժամը 10:30-ին վանքում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:

Սուրբ Պատարագի ավարտին սրբազան մասունքով կկատարվի նաև Անդաստանի արարողություն, կօրհնվեն աշխարհի չորս կողմերը:

Placeholder