Արցախում տեղի է ունեցել Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսը
Հասարակություն
09:07 13/06/2022
ԼՂՀ

Արցախում տեղի է ունեցել Ռոբերտ Աբաջյանի գրքի շնորհանդեսը

Արցախի Հանրապետության մարաքաղաք Ստեփանակերտում կայացել է «Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյան» գրքի շնորհանդեսը։ 

Գրքի երևանյան շնորհանդեսը 2021 թ. նոյեմբերի 16-ին էր՝ Ռոբերտ Աբաջյանի ծննդյան օրը, իսկ արցախյան շնորհանդեսը համընկավ հերոսի եղբոր՝ Ռուբենի ծննդյան օրվան:

«Երբ քննարկում էինք,  երբ կազմակերպել միջոցառումըն Արցախում,  ուբենն առաջարկեց անել իր ծննդյան օրը. իր համար լավագույն նվերը սեփական տարեդարձին եղբոր գրքի շնորհանդեսը կազմակերպելն էր», - շնորհանդեսի ընթացքում լրագրողների հետ զրույցում ասել է  գրքի հեղինակ Լիլիթ Հարությունյանը:

Նրա խոսքով, գիրքը հատկապես պայքարի մասին է. 116 մարտական դիրքի տղաները մինչև վերջին վայրկյանը մարտնչել են, չեն լքել իրենց դիրքը:

«Գիրքն Արցախ բերելը տղաների հիշատակի ու հայրենիքի հանդեպ ազնիվ քայլ է: Արցախի համար այս դժվար օրերին գաղափարապես չհանձնվելու քայլ է»,-ասել է նա։

Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Եպիսկոպոս Գալստանյանը գիրքը և Ռոբերտի, 116 դիրքի տղաների պատումը համարում է ջրբաժան.

«Կամ մեր տղաների, մեր հայրենիքի հետ ենք նույնանում, կամ ինքնաոչնչանալու, ինչ-որ կերպ գոյություն քարշ տալու անպատիվ սկզբունքով ենք ապրում»:

 

Placeholder