Ռումինիայում հաստատվել է կապկի ծաղկի առաջին դեպքը
Առողջություն
19:24 13/06/2022
Աշխարհ

Ռումինիայում հաստատվել է կապկի ծաղկի առաջին դեպքը

Ռումինիայի մայրաքաղաքի բնակչի մոտ ախտորոշվել է կապիկի վարակի առաջին դեպքը։ Նա հիվանդանոցում է։ Այս մասին գրում է Ռիա Նովոստին ՝ հղում անելով Ռումինիայի առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը։

«Կապիկի ծաղկի առաջին դեպքն է ախտորոշվել Ռումինիայում։ Հիվանդը 26-ամյա երիտասարդ է Բուխարեստից, նա ախտորոշվել է այսօր՝ լաբորատոր հետազոտություններից հետո։ Ախտանիշներն ի հայտ են եկել չորս օր առաջ, սակայն հիվանդը միայն նախորդ գիշեր է դիմել հիվանդանոց, սիմպտոմատիկ բուժում է ստանում և գտնվում է մեկուսացման մեջ»,- ասվում է Առողջապահության նախարարության հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ վարակվածի զուգընկերը վերջերս է մեկնել Եվրոպայի մի քանի երկրներ, որտեղ կան կապիկի վարակի բազմաթիվ դեպքեր։

Placeholder