Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում
Առողջություն
13:03 13/06/2022
Հայաստան

Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում

Հայաստանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում՝ հունիսի 6-12-ը  կատարվել է ընդհանուր 10782 թեստավորում,  հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 38 դեպք։ Այս ժամանակահատվածում առողջացել է 47 հիվանդ, մահվան դեպքեր չեն գրանցվել։

ԱՆ ներկայացրած տվյալներով, Հայաստանում հունիսի 12-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423 044 դեպք, որոնցից 412 668 առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 67 պացիենտ:

Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8625 մահվան դեպք է արձանագրվել: Մահվան ևս 1684 դեպք է գրանցվել, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն, ըստ ԱՆ-ի, մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով:

Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 10 հազար 309 կորոնավիրուսով հիվանդ։

Ընդհանուր կատարվել է  3 120 713 թեստավորում:

 

Placeholder
Կորոնավիրուսային հիվանդության իրավիճակը Հայաստանում՝ վերջին մեկ շաբաթում