Սպիտակ տունը հաստատել է՝ 79-ամյա Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով
Քաղաքական
08:00 14/06/2022
Աշխարհ

Սպիտակ տունը հաստատել է՝ 79-ամյա Բայդենը մտադիր է առաջադրվել երկրորդ ժամկետով

Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը հաստատել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է 2024 թվականին երկրորդ անգամ առաջադրվել նախագահի պաշտոնում, գրում է ՏԱՍՍ-ը։ 

«Կարող եմ ասել, որ նախագահը բազմիցս ասել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականին»,- ասել է նա CNN-ի եթերում։

Ավելի վաղ The Hill-ը հայտնել էր, որ 79-ամյա Բայդենը ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային ասել է, որ ծրագրում է առաջադրվել 2024 թվականի նախագահական ընտրություններում։ Սակայն, ինչպես նշում է պարբերականը, ցածր վարկանիշը կարող է խանգարել նրան վերընտրվել։

Placeholder