Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին
Կրթություն, գիտություն
20:55 14/06/2022
Հայաստան

Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին

Նոբելյան մրցանակի առաջին հայազգի դափնեկիր, բժշկագիտության ոլորտի ներկայացուցիչ, մոլեկուլային կենսաբան, նյարդաբան Արտեմ Փաթափությանը Երևանում է, ով մասնակցում է  Գիտության և բիզնեսի օրերին։

Այսօր գիտնականը Հայաստանի պատմության թանգարանում  էր։  Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց  Հայաստանի պատմության թանգարանին:

«Ռացիոնալ որոշումներ կայացնելու համար Հայաստանի ապագան կախված է գիտությունից ու գիտական մտքից»՝ հենց այս գրությամբ Արտեմ Փաթափությանն իր մրցանակը թողեց Հայաստանում։ 

«Եթե 18 տարեկանում ինձ ասեին, որ Նոբելյան մրցանակ ես ստանալու ու այդ մեդալը հայտնվելու է Հայաստանի պատմության թանգարանում՝ կմտածեի, թե այդ մարդը կատակում է»,- ասաց նա։ 

Հիշեցնենք, որ Ֆիզիոլոգիայի և բժշկության բնագավառում 2021 թվականի Նոբելյան մրցանակը համատեղ շնորհվել էր Դևիդ Ջուլիուսին և Արտեմ Փաթափությանին՝ ջերմաստիճանի և հպման ընկալիչների հայտնաբերման համար:

Պրոֆեսոր Փաթափությանը ծնվել է 1967թ-ին Բեյրութում:

 

Placeholder
Նոբելյան մրցանակակիր Արտեմ Փաթափությանն իր մրցանակը նվիրեց Հայաստանի պատմության թանգարանին