Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ. Ամռանը օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները
Աշխարհում
10:59 14/06/2022
Աշխարհ

Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ. Ամռանը օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները

Ամառային սեզոնին մարդու համար ամենաօգտակար մթերքներն են բանջարեղենը, ձուկը, հատապտուղները և կաթնաթթվային ընպելիքը։ Այս մասին Ura.ru-ի հետ զրույցում ասել է դիետոլոգ, Սամարայի դիետոլոգիայի և դիետիկ թերապիայի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր Միխայիլ Գինզբուրգը։

«Բանջարեղենը, ձուկը, հատապտուղները օգտակար են տարվա ցանկացած եղանակի ժամանակ, ինչպես նաև ֆերմենտացված կաթնային ըմպելիքները: Ամառը եզակի է նրանով, որ մեզ մոտ նվազում է սննդի պահանջարկը։ Կա այնպիսի մեխանիզմ, երբ ուտելուց հետո մարմնի ջերմաստիճանը պետք է բարձրանա։ Սա սնվելը դադարեցնելու ազդանշաններից մեկն է»,- բացատրել է նա։

Գինզբուրգը հավելել է, որ ամառը կարելի է օգտագործել նիհարելու համար։ «Շոգ է, ջերմաստիճանը միշտ բարձր է, ուստի մենք հիմնականում թեթև սնունդ ենք ուտում, քիչ ենք ուտում»,- նշել է նա։

Դիետոլոգը նիհարողներին խորհուրդ է տվել նախապատվությունը տալ մրգերին, բանջարեղենին, կաթնաթթվային ըմպելիքներին, ինչպես նաև վարսակի փաթիլներին և հատապտուղներին։
 

Placeholder
Բանջարեղեն, ձուկ, հատապտուղներ. Ամռանը օրգանիզմի համար ամենաօգտակար մթերքները