Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Խոակին Կապառոս. Կախարդական փայտիկ չունենք, որի շնորհիվ ստանանք ցանկալի արդյունք
Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը կկայանա այսօր Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշում և կմեկնարկի ժամը 20:00-ին։ Հունիսի 13-ին լրագրողների հետ հանդիպմանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսն ասել է, որ կախարդական փայտիկ չունեն, որի շնորհիվ ստանան ցանկալի արդյունք։
«Գիտակցում ենք, որ Շոտլանդիայի հավաքականը շատ հզոր մրցակից է, ֆիզիկապես լավ պատրաստված։ Կանենք հնարավոր ամեն ինչ հասնելու համապատասխան արդյունքի՝ կիրառելով մեր գիտելիքը, հոգին ու սիրտը, կաշխատենք ուրախություն պարգևել մեր մարզասերներին»,- նշել է նա։
Կապառոսի խոսքով, ֆուտբոլում չկան զարմանալի բաներ:
«Շատ ուժեղ թիմեր են հավաքված այս խմբում: Ցանկացած թիմ կարող է հաղթել ցանկացածին: Կարևոր է նաև մարզադաշտը. ով խաղում է իր սեփական մարզադաշտում, առավելություն ունի»,- ասել է ազգային հավաքականի գլխավոր մարզիչ՝ հավելելով, որ Հայաստանի հավաքականն աչքի է ընկնում համախմբածությամբ և թիմային ոգով։