2021թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. Ատոմ Ջանջուղազյան
Տնտեսություն
15:10 14/06/2022
Հայաստան

2021թ. հաշվետու տարվա 6 հաշվեքննության նյութ ուղարկվել է Գլխավոր դատախազություն. Ատոմ Ջանջուղազյան

«2021 թվականին Հաշվեքննիչ պալատն իրականացրել է 94 հաշվեքննություն»,-ԱԺ-ում հայտնեց պալատի նախագահ Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով տարեկան զեկույցը:

Նա հայտնեց, որ այդ թիվն արվել է պալատի համար 2021թ. հաստատված  գործունեության ծրագրով նախատեսվածից:

Ջանջուղազյանը հայտնեց, որ հաշվեքննությունն ներառել է երեք ուղղություն, որից առաջինը ՀՀ պետական բյուջեի հաշվեքննությունն է,  երկրորդը՝ ռիսկերի վրա հիմնված մեթոդաբանությամբ հաշվեքննություններն են, որտեղ ծրագրավորված է եղել 30 կետ բայց ավարտվել է 19-ը, իսկ մնացած 11 կետը կավարտվի 2022 թվականին:

Պալատի նախագահի պարզաբանմամբ՝ թերակատարման պատճառն այն է եղել, որ ԱԺ-ն երկու չպլանավորած պատվեր է իջեցրել Հաշվեքննիչ պալատին, ինչի պատճառով ծրագրով նախատեսվածները չեն կարողացել ավարտել:

Նա հայտնեց, որ պալատի 3-րդ միջոցառումը միջազգային ծրագրերով համատեղ միջոցառումների իրականացումն է եղել:

Ատոմ Ջանջուղազյանի խոսքով՝ առաջին կետով 2020 թվականի բյուջեի կատարողականին եզրակացություն տալու համար հաշվեքննիչ  պալատը 17 գերատեսչությունում իարկանացրել է բյուջեի 91%-ի ծածկույթ ունեցող 65 հաշվեքննություն:

«Առերևույթ հանցագործության կասկածներով 2021 թ հաշվետու տարվա 6 հաշվեքննության արդյունքում ձևավորված նյութերն ուղարկվել են Գլխավոր դատախազություն»,-տեղեկացրեց Հաշվեքննիչ պալատի նախագահը:
 

Placeholder