Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Ուկրաինայի ագրարային քաղաքականության փոխնախարար Մարկիյան Դմիտրասևիչը հայտարարել է, որ երկրի պարենային անվտանգությանը ոչինչ չի սպառնում։ Ինչպես գրում է «ՌԻԱ նովոստի»-ն, այդ մասին նա ասել է Եվրախորհրդարանի գյուղատնտեսական կոմիտեի պատգամավորների հետ տեսակապի միջոցով կայացած հանդիպմանը։
Պաշտոնյան հավելել է, որ Ուկրաինան բավականաչափ սնունդ է արտադրում, և այդ խնդրի համար անհանգստանալու պատճառ չկա։
Ավելի վաղ Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն հայտնել էր, որ ավելի քան 345 միլիոն մարդ Աֆրիկայում, մասնավորապես՝ Սուդանում, Եթովպիայում և Հարավային Աֆրիկայում, սննդի լուրջ պակաս է զգում։ Կազմակերպության տվյալներով՝ դեֆիցիտ է նկատվում նաև Բուրկինա Ֆասոյում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում, Կամերունում, Քենիայում, Մավրիտանիայում, Մալիում, Նիգերում, Նիգերիայում, Սոմալիում, Չադում։