Հեռու մնացեք Մարցից
Տնտեսություն
20:00 14/06/2022
Հայաստան

Հեռու մնացեք Մարցից

Մարցը հայտնվել է հանքարդյունաբերությամբ հետաքրքրված հերթական ընկերության նշանառության տակ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ ղեկավար Օլեգ Դուլգարյանը։

«Վաղը ժամը 13:00-ին Մարցում նշանակված են լսումներ։

Վստահ եղեք, որ ձեզ հետ ենք և վաղը բազմաթիվ գաղափարակից թիմակիցներ կկանգնեն մարցեցիների առողջ շրջակա միջավայրում ապրելու իրավունքի կողքին։

Վստահ եմ՝ վաղը մարցեցիները ցույց կտան բոլորին թե ինչ համայնքում են ցանկանում ապրել և որևէ հանքարդյունաբերական ընկերություն շանս չունի։

Հեռու մնացե՛ք Մարցից»,- գրել է նա։

Placeholder