Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ
Քաղաքական
10:09 14/06/2022
Աշխարհ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ

Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են Ղրղզստանի սահմանապահ ծառայության մամուլի կենտրոնից։

«Պետական սահմանի Ղրղզստան-Տաջիկական հատվածում փոխհրաձգություն է տեղի ունեցել Ղրղզստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության սահմանապահների միջև»,-ասել է ծառայության խոսնակը։

Նրա խոսքով՝ վաղ առավոտյան Բատկենի շրջանում կրակոց է արձակվել Տաջիկստանի սահմանապահ զորքերի Կեխի դիրքից Ղրղզստանի Բուլակ-Բաշի դիրքի ուղղությամբ, որին ի պատասխան հանրապետության զինվորականները նույնպես կրակ են բացել։

«Երկու կողմերի սահմանապահներն անմիջապես մարտական դիրքեր են գրավել։ Հեռախոսազրույց են ունեցել Ղրղզստանի Հանրապետության Բատկենի շրջանի սահմանապահների ներկայացուցիչը և Տաջիկստանի Հանրապետության Սուղդի շրջանի սահմանապահների հրամանատարը։ Նրանք մեկնել են դեպքի վայր։ Տաջիկական կողմը կրկին սկսել է փոխհրաձգություն՝ ականանետերի և նռնականետերի կիրառմամբ։ Ժամը 08.10-ին կրակահերթերըը դադարեցվել է»,-հայտնում են մամուլի կենտրոնից։

«Ասիա-պլյուսը» իր Telegram ալիքում հայտնել է, որ Տաջիկստանի և Ղրղզստանի սահմանին հերթական փոխհրաձգության հետևանքով տաջիկական սահմանապահ ուժերի ժամկետային զինծառայող է զոհվել:

Placeholder
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, կա մեկ զոհ