Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը
Հասարակություն
13:00 14/06/2022
Հայաստան

Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը

Լույս աշխարհ է եկել  44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը։ «Շենգավիթ» ԲԿ-ն ֆեյսբուքյան էջում հրապարակել է նորածին Արևիկի լուսանկարներն ու գրել.

«Լուսանկարի փոքրիկը Արևիկն է, ով իր ծննդով նոր հույսի շողով է լցրել ընտանիքը։
Նրա մայրն ու 20-ամյա քույրը դժվար ու ցավոտ ճանապարհ են անցել։ Նրանք իսկական հայ կնոջ ուժեղ և հզոր տեսակ են։

Արևիկի եղբայրը՝ Աշոտ Սարգսյանը,  44-օրյա պատերազմի մասնակից է և մինչ օրս համարվում է անհետ կորած։ Իսկ հայրը փոքրիկի լույս աշխարհ գալուց ամիսներ առաջ է մահացել։

Փոքրիկը ծնվել է «Շենգավիթ» ԲԿ-ում, և ինչպես հղիությունը հսկող, ապա ծնունդն ընդունող մանկաբարձ-գինեկոլոգ Անի Բաբելյանն է պատմում՝ չնայած մեծ ու խորը վշտին՝ Արևիկի մայրը երբեք չի անհանգստացրել և անգամ իր վատ ինքնազգացողության մասին տեղեկացրել են հարազատները, բայց ոչ ինքը։

42-ամյա կնոջ հղիությունը ընթացել է առանց բարդությունների,  փոքրիկը ծնվել է լիովին առողջ։
Արևիկն ու մայրիկն արդեն տանն են»։

Placeholder
Ծնվել է 44-օրյա պատերազմում անհետ կորած Աշոտ Սարգսյանի քույրը