Արցախը ներկայացնող ֆիլմերը շարունակում են շրջել աշխարհի տարեր քաղաքներով
Մշակույթ
14:07 15/06/2022
Հայաստան

Արցախը ներկայացնող ֆիլմերը շարունակում են շրջել աշխարհի տարեր քաղաքներով

Ռեժիսոր  Ջիվան Ավետիսյանը «Ավստրալիայի հայկական ֆիլմերի փառատոն»-ի (Armenian film festival Australia) շրջանակում «Դրախտի դարպասը» ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է Մելբուռնում և Սիդնեյում։ Փառատոնի բացման երեկոյին ներկա է եղել նաև Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։

«Դրախտի դարպասը» ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փառատոնի շրջանում ցուցադրվել է նաև Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը։

«Ուրախալի և ոգեշնչող է, որ Արցախը ներկայացնող ֆիլմերը շարունակում են շրջել աշխարհի տարեր քաղաքներով՝ հատելով մայրցամաքները»,- նշված է  էջում։

Ջիվան Ավետիսյանի հաջորդ՝ «Վերածնվածը» ֆիլմը նույնպես անդրադառնում է Արցախին։

Placeholder