ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը
Աշխարհում
17:30 15/06/2022
Աշխարհ

ԱՀԿ-ն գիտնականների խնդրանքով կվերանվանի կապիկի ծաղիկի վիրուսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շուտով կապիկների ծաղկի վիրուսի անունը կփոխի։

«ԱՀԿ-ն նաև աշխատում է գործընկերների և փորձագետների հետ ամբողջ աշխարհից՝ փոխելու կապիկի ծաղիկի վիրուսի անվանումը: Մենք շուտով կհայտարարենք նոր անունը»,- Ռիա նովոստիի հաղորդմամբ, ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:

Ավելի վաղ  30-ից ավելի գիտնականներ տարբեր երկրներից դիմել էին բժշկական հանրությանը, որպեսզի վերանվանեն հիվանդությունը։ Նրանց նամակում, որը հրապարակվել է virological.org-ում, նշվում  է, որ վիրուսի անունը պետք է փոխվի, քանի որ ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս խուսափել աշխարհագրական շրջանների և կենդանիների անունների օգտագործումից հիվանդությունների անվանումներում: Նրանց կոչում նշվում է նաև, որ վիրուսը չի կարելի անվանել աֆրիկյան։

Նամակի հեղինակների կարծիքով, անվանափոխությունը թույլ կտա խուսափել խտրականությունից։

Ըստ ԱՀԿ-ի, բժիշկներն արդեն հայտնաբերել են կապիկի ծաղկի ավելի քան 1600 հաստատված դեպք և մոտավորապես 1500 կասկածելի դեպք աշխարհի 39 երկրներում:

Placeholder