«Եվրոպական հնագիտական օրեր» ծրագրի շրջանակներում սպասվող միջոցառումները
Մշակույթ
13:10 15/06/2022
Հայաստան

«Եվրոպական հնագիտական օրեր» ծրագրի շրջանակներում սպասվող միջոցառումները

Հայաստանում առաջին անգամ անցկացվելու է «Եվրոպական հնագիտական օրեր»  խորագրով միջոցառում   ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հնագիտական արշավախմբերի անդամների և «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնագետների մասնակցությամբ: ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում և արգելոց-թանգարաններում տեղի կունենան միջոցառումների, ինտերակտիվ թեմատիկ դասախոսությունների:

ՊՈԱԿ-ի կայքում ներկայացված է միջողառումների ժամանակացույցն ու անցկացման վայրերը.

Հունիսի 17

ժամը 12:00-ին


ՀՀ Արմավիրի մարզ, Տարոնիկ համայնք.
«Մեծամոր» պ/հ   ա/թ մասնաճյուղ ցուցահանդես՝ նվիրված հայ-լեհական միջազգային հնագիտական արշավախմբի գործունեությանը, որտեղ ներկայացվելու են հայտնաբերված հարուստ և եզակի գտածոներ:

Հունիսի 18

ժամը 12:00-ին


ՀՀ Արագածոտնի մարզ, Աշտարակի տարածաշրջան.
«Ամբերդ ամրոց» պ/մ արգելոց մասնաճյուղում կազմակերպվող ցուցահանդեսում ներկայացվելու  է  հուշարձանի  ուսումնասիրության պատմությունը՝ արխիվային լուսանկարների, անոտացիոն տեքստերի միջոցով:

Ժամը 12:00-ին

ՀՀ Արագածոտնի մարզ (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).
«Ագարակ» պ/մ արգելոցում  ներկայացվելու է՝ կրթական ծրագիր, թեմատիկ էքսկուրսիա: Այցելուները տեղում պատրաստելու են հնագիտական պեղումների ժամանակ հայտնաբերված կավե արձանիկների կրկնօրինակները:

Ժամը 12:00-ին

ՀՀ Արարատի մարզ, Հնաբերդ համայնք.
«Մայրաքաղաք Դվին» պ/մ արգելոցում տեղի է ունենալու ցուցահանդես, թեմատիկ էքսկուրսիաներ:

ժամը 10:30-ին

ՀՀ Արարատի մարզ,Դաշտադեմ համայնք. «Դաշտադեմի ամրոց»
Մուտքը՝ 10 տարեկանից բարձր ցանկացած անձ.
Նախատեսվում է՝ շրջայց, ինտերակտիվ դասախոսություն:

Հունիսի 19

ժամը 10:30 -ին

ՀՀ Արագածոտնի մարզ,  (Ագարակի և Ոսկեհատի գյուղական համայնքների վարչական տարածք).
Թեմա՝ «Ագարակի ժայռափոր համալիր».
Միջոցառման նպատակն է՝ տեղում ներկայացնել հուշարձանը և խոսել սրբազան տարածքների նշանակության մասին:


 

Placeholder