Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել
Տնտեսություն
12:31 15/06/2022
Տարածաշրջան

Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել

ԻԻՀ նավթի նախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային մատակարարել նավթ և գազ, գրում է ParsToday-ը։

Նշվում է, որ երեքշաբթի օրը, Թուրքմենստանի նավթի և գազի հարցերով փոխվարչապետ Շահին Աբդուլռահմանի հետ հանդիպման ժամանակ, Ջավադ Օջին ասել է. «Հաշվի առնելով համաշխարհային շուկայում բենզինի գների բարձրացումը, Իրանը պատրաստ է համաշխարհային շուկային նավթ և գազ մատակարարել»:

Նա հավելել է. «Իրանի նավթի նախարարությունն արդյունավետ քայլեր է ձառնարկում՝ տարածաշրջանի և դրանից դուրս գտնվող երկրների հետ համագործակցության ուղղությամբ»:

Ջավադ Օջին նշել է, որ «Իրանը նավթի, կոնդենսատի և այլ նավթամթերքների արտահանման ոլորտներում կառուցողական և փոխշահավետ փոխգործակցություններ ունի Լատինական Ամերիկայի երկրների, այդ թվում՝ Վենեսուելայի, Նիկարագուայի և Կուբայի հետ»:
 

Placeholder