Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Հայաստան-Շոտլանդիայի խաղը Հայաստանի հավաքականի համար ավարտվեց 43-րդ րոպեին, այսինքն՝ երբ Արման Հովհաննիսյանը կարմիր քարտ ստացավ։ Հանդիպումից հետո կայացած ասուլիսում ասել է Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը։
«Կամո Հովհաննիսյանին դեպքում կարմիր քայլն այլ դրվագ էր, ավելի շատ խաղային էր: Արման Հովհաննիսյանի կարմիր քարտը պետք է վերլուծել, խոսել այդ մասին։ Շատ ցավալի է, որովհետև, կարծում եմ, թիմը մինչ այդ շատ լավ էր խաղում, հանկարծակիի բերեցինք մրցակցին 4 պաշտպանով, գոլային պահեր ստեղծեցինք, բայց այս խաղն ավարտվեց 43-րդ րոպեին»,- նշել է նա:
Կապառոսի խոսքով, սառանասիրտ է պետք վերլուծել այս ամենը, նաև պետք չէ չափի շատ ճնշում գործադրել Արման Հովհաննիսյանի վրա, նա շատ սիրված ֆուտբոլիստ է թիմում:
Հիշեցնենք, որ հունիսի 14-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կայացել է Ազգերի լիգայի Բ լիգայի առաջին խմբի չորրորդ տուրի Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը։ Մեր ընտրանին պարտվել է մրցակցին 1:4 հաշվով:
Հայաստանի հավաքականի միակ գոլի հեղինակն է Վահան Բիչախչյանը։ Հանդիպման վերջում Հայաստանի հավաքականը դաշտում մնաց 9 խաղացողով. առաջին խաղակեսի վերջում Արման Հովհաննիսյանը ստացավ կարմիր քարտ, երկրորդի վերջում՝ Կամո Հովհաննիսյանը։