Ամենից շատ կարդացված նյութեր
.jpg)
Արցախը ներկայացնող ֆիլմերը շարունակում են շրջել աշխարհի տարեր քաղաքներով
Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանը «Ավստրալիայի հայկական ֆիլմերի փառատոն»-ի (Armenian film festival Australia) շրջանակում «Դրախտի դարպասը» ֆիլմը հաջողությամբ ցուցադրվել է Մելբուռնում և Սիդնեյում։ Փառատոնի բացման երեկոյին ներկա է եղել նաև Նոր Հարավային Ուելսի հայազգի վարչապետ Գլեդիս Բերեջիկլյանը։
«Դրախտի դարպասը» ֆիլմի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ փառատոնի շրջանում ցուցադրվել է նաև Էմիլ Գեսենի «45 օր. պայքար հանուն ազգի» վավերագրական ֆիլմը։
«Ուրախալի և ոգեշնչող է, որ Արցախը ներկայացնող ֆիլմերը շարունակում են շրջել աշխարհի տարեր քաղաքներով՝ հատելով մայրցամաքները»,- նշված է էջում։
Ջիվան Ավետիսյանի հաջորդ՝ «Վերածնվածը» ֆիլմը նույնպես անդրադառնում է Արցախին։