Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան
Տնտեսություն
11:02 15/06/2022
Հայաստան

Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան

«Մետաղների միջազգային գների աճը զգալի դրական նշանակություն է ունեցել 2021 թվականին Հայաստանում տնտեսական ակտիվությունը խթանելու հարցում»,-ԱԺ-ում հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան  Խաչատրյանը՝ ներկայացնելով 2021թ. պետական բյուջեի կատարողականը:

Նրա խոսքով՝ 2021թ.-ին պղնձի միջազգային գները 2020թ.-ի համեմատությամբ բարձր են եղել մոտ 51%-ով, իսկ մոլիբեդնինը՝ 83%-ով:

Տիգրան Խաչատրյանը հայտնեց, որ տնտեսական ակտիվության վրա զսպող ազդեցություն է ունեցել նավթի գնի աճը: 2021 թ.-ին նավթի գները 67%-ով բարձր են եղել քան 2020թ.-ին:

«2021 թվականի գնաճը կազմել է 7.7 %, որի 4.8 տոկոսային կետը պայմանավորված է եղել պարենի և ոչ ալկոհոլային խմիչքի գնաճով»,-տեղեկացրեց նախարարը:

Ըստ ֆինանսների նախարարի՝ 2021թ.-ին դրամական փոխանցումներն աճել են 24 %-ով՝ հիմնականում ԱՄՆ-ից և ՌԴ-ից:

Placeholder
Հայաստանի տնտեսական ակտիվության վրա զգալի նշանակություն է ունեցել մետաղների համաշխարհային գների աճը. Տիգրան Խաչատրյան