«Փաստ». Իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը
Օրվա մամուլ
09:14 16/06/2022
Հայաստան

«Փաստ». Իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը

«Փաստ» թերթը գրում է.

«Ընդդիմությունը նախօրեին հայտարարեց Ֆրանսիայի հրապարակից վրանները հավաքելու և պայքարի նոր փուլ սկսելու մասին: Ի մասնավորի, նշվեց, որ շարժումը տրանսֆորմացիայի է ենթարկվում՝ ամռան ընթացքում անցնելով առավել լոկալ ու մոբիլ գործողությունների՝ չբացառելով մեծ հանրահավաքներն ու երթերը: Այս հանգամանքը առիթ տվեց իշխանություններին՝ շահարկելու, այսպես կոչված, «վրանների թեման»:

«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանության ամենավերին օղակներից հստակ հանձնարարություն կա՝ անընդհատ «օրակարգում» պահել վրանների հարցը: Միտքը հետևյալն է. վրանների թեման դարձնել իսկական «բոլոլա»՝ այն ասպեկտով, թե դա նշանակում է շարժման մարում:

Մեր աղբյուրները փոխանցում են, որ իշխանություններն ամեն ինչ անելու են այս թեման մաքսիմալ տարածելու համար, իսկ այդ գործն անելու են ոչ միայն քպականները, «ֆեյքերի ֆաբրիկան», այլև իշխանամերձ որոշ սատելիտներ: Բանն այն է, որ իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը, ինչպես նաև այն հանգամանքը, որ փաստացի այլևս չեն կարողանում հայտարարել, թե քաղաքական ճգնաժամ չկա, ուստի հույսները մնացել է «վրանների թեման» շահարկելը»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Փաստ». Իշխանություններին զայրացնում է ընդդիմության ինքնավստահությունը