Փրկության է տանելու, երբ երիտասարդները սկսեն հետաքրքրվել արվեստով, գիտությամբ, տեխնոլոգիայով. Գարիկ Իսրաելյան
Կրթություն, գիտություն
15:43 16/06/2022
Հայաստան

Փրկության է տանելու, երբ երիտասարդները սկսեն հետաքրքրվել արվեստով, գիտությամբ, տեխնոլոգիայով. Գարիկ Իսրաելյան

«Ինֆորմացիոն դաշտը լցված է դեպրեսիվ թեմաներով։ Սա շատ վատ բան է։ Եթե մենք մեր երեխաների ապագայի մասին ենք մտածում, դա պետք է չանենք»,- ասուլիսում ասաց STARMUS gիտության և արվեստի փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրաելյանը։

Նա ընդգծեց, որ դա առաջին հերթին ազդում է հենց երիտասարդների վրա։

«Չափազանց  դեպրեսիվ մթնոլորտն ազդում է մարդկանց՝ ապագան պլանավորելու վրա։ Եթե ես երիտասարդ լինեի, կմտածեի, որ հենց վաղը պետք է հավաքեմ իրերս ու գնամ այս երկրից, որովհետև ապագան տեսնում եմ միայն պատերազմ, վաղն ով է  գալու, ով է գնալու։ Ի՞նչ գիտություն, ի՞նչ կրթություն»,- ասաց  աստղաֆիզիկոսը։

Նա ընդգծեց՝ մեզ փրկության է տանելու այն, երբ երիտասարդները սկսեն հետաքրքրվել արվեստով, գիտությամբ, տեխնոլոգիայով։

«Դա կօգնի Հայաստանին, դա է հենց ապագա տալու Հայաստանին, ոչ թե անընդհատ  ճնշող մթնոլորտի մեջ լինել՝ սա եկավ, սա այս ասաց, այն ասաց:

Դուք այս մոլորակին եք պետք, ոչ միայն ձեր երկրին»,- ասաց Գարիկ Իսրաելյանը։

Placeholder