Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ են կալանավորվել
Տարածաշրջան
12:38 16/06/2022
Տարածաշրջան

Թուրքիայում բազմաթիվ լրագրողներ են կալանավորվել

Դեռևս հունիսի 8-ին Թուրքիայի իրավապահ մարմինները Դիարբեքիրում ներխուժել էին բազմաթիվ լրագրողիների տներ և լրատվամիջոցների գրասենյակներ ու բերման ենթարկել 20 լրագրողի։ Նրանցից 16-ին կալանավորել են, գրում է Էրմենիհաբերը։

Ընդդիմադիր լրատվամիջոցների ներկայացուցիչներին քրեական հետապնդումների ենթարկելով՝ Թուրքիայի իշխանությունները շարունակում են խոսքի ազատության դեմ ուղղված հալածանքները։

Դատարանի շենքի դիմաց գործընկեր լրագրողներն ու ձերբակալվածների հարազատները բողոքի ակցիաներ են անում՝ հնչեցնելով «Ազատ մամուլն անհնար է լռեցնել», «Դիմանալով, դիմադրելով հաղթելու ենք» կարգախոսեր։

Placeholder