ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային
Քաղաքական
08:23 16/06/2022
Աշխարհ

ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր  ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկուն հայտնել է, որ Կիևին 1 մլրդ դոլարի ամերիկյան ռազմական օգնություն կտրամադրեն։ Այդ մասին ասվում է ԱՄՆ նախագահի հայտարարության մեջ, որը տարածել Է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, գրում է «Ռիա Նովոստի» գործակալությունը։

Բացի այդ, ԱՄՆ-ն Ուկրաինային կտրամադրի 225 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն:

«Ես նախագահ Զելենսկուն տեղեկացրել եմ, որ ԱՄՆ-ն Ուկրաինային տրամադրում է ևս մեկ միլիարդ դոլարի աջակցություն՝ ներառյալ լրացուցիչ հրետանի և առափնյա պաշտպանություն, ինչպես նաև հրետանու զինամթերք և առաջադեմ հրթիռային համակարգեր, որոնք ուկրաինացիներին անհրաժեշտ են Դոնբասում իրենց պաշտպանական գործողություններին աջակցելու համար»,- Բայդենի խոսքերը մեջբերել է Սպիտակ տունը։

Placeholder
ԱՄՆ-ը ևս 1 մլրդ դոլարի ռազմական օգնություն կտրամադրի Ուկրաինային